երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն այցելել է Արագածոտնի մարզ (լուսանկարներ)

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն այցելել է Արագածոտնի մարզ (լուսանկարներ)

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն ու կուսակցության մի խումբ անդամներ այսօր այցելել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաք, ճանապարհին հանպատրաստից կանգ առել նաև Սաղմոսավան և Արտաշավան համայնքներում։

Արտաշավանի բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները: Նրանց մտահոգող հիմնական թեման գյուղատնտեսությունն էր, գյուղմթերքների իրացումը, գյուղատնտեսական վարկերը և այլն:

Երվանդ Թարվերդյանը մանրամասն և իրատեսական լուծումներ է առաջարկել՝ խոստանալով, որ շուտով մեկնարկող քարոզարշավի ընթացում կներկայացնի իրենց թիմի մշակած այն բոլոր ծրագրերն ու անելիքները, որոնք ուղղված են թեթևացնելու այսօրվա գյուղական համայնքների հոգսերը:

Ի դեպ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ծրագրային հիմնադրույթներից է նաև գյուղմթերքի պատրաստի արտադրանքի իրացման կազմակերպման երաշխավորումը:

Երվանդ Թարվերդյանը զրուցակիցներին շնորհակալություն է հայտնել` ցուցաբերած հետաքրքրության և հյուրընկալություն համար:




  • Կիսվել: