Մի շարք քրեակատարողական հիմնարկներ, այդ թվում՝ «ԿԳԲ-ի պադվալը» կփակվեն (տեսանյութ)
Հայաստանն այսօր 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին` համաձայն Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրության։ 2016 -17 թթ-ին հանրապետությունում գործող կալանավայրերում 3873, 3833 ազատզրկված կար: 2018 թ-ին թիվը 3536-ի էր հասնում, իսկ ահա 19 -ին ազատազրկվածների թիվը 2266 էր, 2020 թ-ի՝ 2221 անձ, այս տարվա պատկերն էլ գրեթե նույքան է (2115): 2020 և 2010 թթ-ի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 տոկոս կրճատում: Ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։


