երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Մի շարք հասցեներում ջուր չի լինի

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

· Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից-13 փողոցների, Հաղթանակ թաղամասի,

· Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,

· Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց  նրբանցքներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: