հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է․ Քոչարյան

Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է․ Քոչարյան

Մեկ տարի պատերազմից հետո անցել է եւ Հայաստանը այս մեկ տարին Հայաստանը, ըստ էության, բանակցային  պրոցեսին մասնակից չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի եւ հունվարի 211-ի եռակողմ հայտարարություններին, հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:

«Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որեւէ առարկայական հարց կապված Արցախւի ախպագայի հետ, շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի: Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է:

Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է ձեւավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն՝ ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է եւ Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: