Մի քանի դրվագներում եթե գործեինք նույն կերպ, հավանական է՝ չունենայինք մի քանի խնդիր, որ ունենք այսօր. Փաշինյան
Որոշումը կայացվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Ու եթե այդ որոշումը չկայացվեր, դա կլիներ աղետալի սխալ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության ո՞ր կետի համաձայն է ինքը նոյեմբերի 9-ին ստորագրել եռակողմ հայտարարությունը:
՛՛Մի քանի այլ դրվագում եթե մենք գործեինք նույնկերպ, շատ հավանական է, որ չունենայինք մի քանի խնդիր, որ ունենք այսօր՛՛,-ասաց վարչապետը:



