շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մի օր ասելու ենք՝ Սպարապետ, Շուշին էլի մերն է. Արամ Սարգսյան

Մի օր ասելու ենք՝ Սպարապետ, Շուշին էլի մերն է. Արամ Սարգսյան

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ԵԿՄ անդամներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

 «Մի օր ասելու ենք՝ Սպարապետ, Շուշին էլի մերն է»,- այս մասին Սարգսյանն ասաց իր ելույթում հույս հայտնելով, որ օրերից մի օր հնարավոր կլինի գալ Եռաբլուր եւ Սպարապետի շիրիմի մոտ բարձրաձայնել, թե Շուշին արդեն մերն է:

  • Կիսվել: