ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի. Արցախի թեմի առաջնորդ

Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի. Արցախի թեմի առաջնորդ

Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի: Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի այս խոսքերով մեկնարկեց Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքը:

՛՛Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփովորները, ախորժակները սրած, սպասում են իրենց պատառին: Որքան էլ խաղաղությա սին հույսերով արբենք, իրականությունը չի փոխվի, և ինչպես քրոնիկ արբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու է դեպի կործանում:

Արցախը ենթակա չէ վաճառքի, Արցախն աստվածապարգև Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է, Արցախը սրբություն է, Արցախը հող է, Արցախը պատմություն է և ժողովուրդ է:

Այսօր կանգնել Արցախի կողքին՝ կնշանակի՝ կանգնել մեր խղճի և արդարության, քաղաքակրթության ու մարոդու իրավունքների կողքին, հավատարիմ մնալ Աստծո պատգամներին:

Աստված սեր է, և այս սիրո վրա հիմնված եղբայրասիրությունն ու հայրենասիրություն են դառնալու մեզ այնքան անհրաժեշտ երկաթյա շերեփը՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: