երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ,  ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որոնցից սնվում էին, փակեցինք, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան

Մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որոնցից սնվում էին, փակեցինք, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան

Կառավարությունը Սյունիքի մարզում 2018 թ-ից մինչև օրս ներդրել է 100 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին՛՛ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Սյունիքի մարզում 2018 թ. մինչև օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ: Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքում՛՛,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք փորձում են իրենց ներկայացնել Սյունիքի ՛՛իրավատեր և սեփականատեր՛՛:

Վարչապետը հռետորական հարց ուղղեց՝ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքի մարզում մինչև 2018 թվականը քանի հայկական գյուղ է դատարկվել: ՛՛Տասնյակ գյուղեր դատարկվել են: Եվ բոլորը գիտեն դրա մասին՛՛,-ասաց նա:

Փաշինյանն անդրադաչձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և նկատեց՝ խորհրդարանում ներկայացվեցին կոմբինատի կողմից 2022-ին վճարած հարկերը: Փաշինյանը հարցրեց՝ իսկ դրանից առաջ ո՞ւր են գնացել այդ հարկերը:

՛՛Կապանում մենք խոստացանք, որ ԶՊՄԿ-ում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Եվ, երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով այդ կոռուպցիայի «կռանիկներ» փակվեցին, այստեղ (ԱԺ-ում-խմբ.) մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ, որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէին, ԶՊՄԿ-ից եկող ՛՛ծորակներն՛՛ էին, որից սնվում էին: Փակեցինք, հիմա նրանք այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանք հիմա փորձ են անում դեռ փախցրած մի քանի միլիոն դոլարները տանեն, թաքցնեն, որ վայելեն՛՛,-նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՛՛դրանց հետևից գնալու են՛՛:

  • Կիսվել: