կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մի հարցում միանշանակորեն կոմպրոմիս չկա. դա պետական միջոցների յուրացում, վատնում, փոշիացումն է. Ռոմանոս Պետրոսյան

Մի հարցում միանշանակորեն կոմպրոմիս չկա. դա պետական միջոցների յուրացում, վատնում, փոշիացումն է. Ռոմանոս Պետրոսյան

Մի հարցում միանշանակորեն կոմպրոմիս չկա. դա պետական միջոցների յուրացում, վատնում, փոշիացում և այլ եզրույթներն են, այդտեղ կոմպրոմիս չկա: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով անբարեխիղճ կապալառուների պատճառով պետական միջոցների վատնմանը:

«Ուզում է՝ շինարար չմնա մեր երկրում, եթե (գրոտեսկի վերածեմ) բոլորը գողացող են, ուրեմն բոլորը պիտի դատվեն, ու շինարարությունը կասեցնենք: Բայց մյուս կողմից էլ, այո՛, մեդալը երկու երես ունի: Եթե անբարեխիղճ կապալառուների պատճառով տուժում են պետական ծրագրերը, կառավարության ծրագրի իրագործումը և բյուջեի կատարումն են նաև այդտեղ տուժում: Բայց իրավակարգի պահանջն է, նաև մեր լիազորություններն ու պարտականությունն է պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և օրինականությունը վերահսկելը»,- ասաց նա:

Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ թեև յուրաքանչյուր տարի երկրում 500 կիլոմետր և ավելի ճանապարհ է կառուցվում, հիմնանորոգվում, բազմաթիվ կարևոր ու ստրատեգիական նշանակության միջմարզային, հանրապետական նշանակության ճանապարհներ կան, որոնք 4-5 տարի չեն հիմնանորոգվել:

«Դա շարժում է տվյալ տարածաշրջանի քաղաքացիների զայրույթը և տարակուսանքը, բայց նրանք տեղյակ չեն, որ 4-5 անգամ մրցույթ է հայտարարվել: Մի անգամ անբարեխիղճ կապալառու է շահել, և ծրագիրը խաթարվել է, ապա դատարանների դռներն է ծրագիրը տարել-հասցրել: Երկրորդ անգամ մասնակից չի եղել: Երրորդ անգամ չափորոշիչներ ենք փոխել, նույնիսկ ընդունված գնագոյացումներն են ավելի բարձրացվել, որպեսզի կարողանան լրացուցիչ մասնակիցներ ներգրավել:

Բայց այդ առումով միանշանակ է, որ պետական միջոցներին պետք է շատ նուրբ, շատ ուշադիր և շատ զգոն վերաբերվել»,- ասաց նա:

  • Կիսվել: