շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք. Էդմոն Մարուքյան

Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։
 
Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան։
 
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»։

  • Կիսվել: