ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մհեր Սահակյանի գործը դատարանում է․ «Հրապարակ»

Մհեր Սահակյանի գործը դատարանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այժմ գործը դատական քննության նախնական դատալսումների փուլում է։ Մեզ հետ զրույցում Մհեր Սահակյանն ասաց, որ դատական 2 նիստ է եղել մինչ այժմ, որոնք հետաձգվել են։ Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքին, ապա Սահակյանն ասաց, որ դեպքին բոլոր ներկա գտնված անձինք ցուցմունք են տվել։ Հարցին, թե ովքեր են իր դեմ ցուցմունք տվել, Սահակյանը պատասխանեց․ «Դեմն ու կողմը չգիտեմ, բայց, ընդհանուր առմամբ, բոլորը, ովքեր ներկա են եղել՝ թե՛ Վիգեն Խաչատրյանը, թե՛ Ալխաս Ղազարյանը, թե՛ Արփի Դավոյանը, բոլորն էլ տվել են»։

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ կապված ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում Հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն եւ խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթեւ վնաս»: Գործը քննում է դատավոր Տիգրան Ոսկանյանը»։

 

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: