հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Բերեք դա չանվանենք պետության վերաբերմունք: Չի կարելի նման բան ասել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Աբովյանում զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների մասին:

Մհեր Գրիգորյանն ընդունում է, որ դա անընդունելի է. «Բերեք հնարավորություն տանք, որ լիազոր մարմինները մանրամասնորեն ճշտեն պատճառները, հանգամանքները: Ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի»:

Գրիգորյանի խոսքերով, երբ կլինի բաց բացատրություն, կլինի նաև գնահատականներ, թե ինչպես են աշխատանքները կազմակերպվել. «Հարցը զգայուն է, այս պահին ավել բան չասեմ»։

  • Կիսվել: