շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը ընդգծել են ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը

Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը ընդգծել են ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։

Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։ 

  • Կիսվել: