Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: