ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

 

  • Կիսվել: