շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

  • Կիսվել: