շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևը հանդիպմանն ընդառաջ ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ է տանում Տավուշում․ «Հրապարակ»

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևը հանդիպմանն ընդառաջ ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ է տանում Տավուշում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։

Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: