երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մհեր Արմենիան կոշտ քննադատության է արժանացրել Միքայել Մինասյանին

Մհեր Արմենիան կոշտ քննադատության է արժանացրել Միքայել Մինասյանին

«Ազգի ձայն»կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան կոշտ քննադատության է արժանացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Կուսակցության հայտարարության մեջ ասվում է․

«Հորդորում եմ Միքայել Մինասյանին
«Միշիկին», և մնացած միշիկանման չակերտավոր ընդդիմությանը,
որոնք բազում պետական ազգակործան պռոեկտների հեղինակեներ են հադիսացել և հանդիսանում,
սանձեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցներին և ֆեյքերին,
որպեսզի ստահոտ լուրեր չտարածեն, իբրև թե «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը չի կայացել,որը չի համապատասխանում իրականությանը,և սուտ է:
 
Առկա են համագումարի կայացման արձանագրությունները և տեսաձայնագրությունները:
Եթե նման տեղեկատվություն տարածեին իշխանական լրատվամիջոցները, ինձ ինչ֊որ մի տեղ հասկանալի կլիներ,սակայն իշխանական և իրապես ընդդիմադիր լրատվամիջոցները նույնիսկ փաստեցին,որ համագումարը կայացել է:
 
Իսկ ինչ վերաբերվում է այն օղակներին և անհատներին, որոնք ստանձնել են կապիկի դեր և փորձում են ծաղրի առարկա դարձնել մեր քաղաքական գործունեությանը,ապա նրանց խորուրդ կտամ իրենց լափով ապահովողների համար նոր սցենար պատրաստել հունիսի 21-ի համար,և հանգիստ նստեն իրենց տեղը, քանզի ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղու
 
ՀՀ վաստակավոր արտիստ,
«Ազգի ձայն»կուսակցության նախագահ
Մհեր Անդրանիկի Մեսրոպան

  • Կիսվել: