ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարզվել է Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչ ու ինչպես է խլել․ Հակոբյանը՝ Միքայել Մինասյանի քրգործի վերաբերյալ

Պարզվել է Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչ ու ինչպես է խլել․ Հակոբյանը՝ Միքայել Մինասյանի քրգործի վերաբերյալ

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործին, ըստ որի բացահայտվել է Վենետիկում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:

Հակոբյանը, մասնավորապես, նշել է․

«Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։

Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։

  • Կիսվել: