ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մհեր Արմենիան հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին. Շուռնուխից քայլելով գալիս է Երևան

Մհեր Արմենիան հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին. Շուռնուխից քայլելով գալիս է Երևան

«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան, կուսակցության երեք անդամների հետ միասին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալից է դեպի Հանրապետության հրապարակ: Այսպիսով նա հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում»,-նշել է Մեսրոպյանը։

Տեղում Մհեր Արմենիան կներկայացնի իր պահանջները։ Նա վստահություն է հայտնել, որ ճանապարհին իրենց կմիանան մշատ հայրենակիցներ, ովքեր մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով:

  • Կիսվել: