երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեզ ՔՊ–ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք. Չալաբյան

Մեզ ՔՊ–ից ընդամենը 20 պատգամավորի ստորագրություն է պետք. Չալաբյան

Սահմանադրությունը հետևյալ կերպ է ձևակերպված՝ ԱԺ-ի կողմից օրինագիծը չընդունելու դեպքում, 60-օրյա ժամկետում նախաձեռնությանը ևս 300.000 քաղաքացիների միանալու դեպքում՝ նախաձեռնությունը տարվում է հանրաքվեի, ներկայացրեց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Օրենքի նախագիծը չընդունվելուց հետո, այն ամենը, ինչ արվել է մինչև նախագիծը ներկայացնելը, արդեն էական չէ՝ քանի ստորագրություն է հավաքվել առաջին փուլում։ Մենք դա հաշվի առնելով՝ եզրահանգել ենք, որ երբ հաղթահարենք նվազագույն շեմը, որը պայմանական 60.000-ն է, եթե ստորագրահավաքը լրիվ չավարտենք՝ տեմպերը կնվազեցնենք, որպեսի հնարավորություն տանք համայքներին, որտեղ ստորագրահավաքի կետերը նոր են բացվել», - մեկնաբանեց Չալաբյանը։

Նա նաև նկատեց, որ հենց ստորագրահավաքի փուլն ավարտվի և ակնհայտ դառնա,  որ քաղաքացիների աջակցությունն ունեն, ՔՊ-ի ներսում լուրջ քննարկումներ, երկմտանք ու ճեղքվածք կառաջանա․

«Մեզ պետք է ընդամենը, որ 20 պատգամավոր քվեարկի, և աշխատելու ենք, որ քվեարկի։ Հիմա դիմադրում են, բայց պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխող քաղաքական ուժն ինչ-որ բանի դիմադրում է, հետո համաձայնում։ Ջանքեր ենք գործադրելու, որ ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք»։

  • Կիսվել: