հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեզ ոչինչ չի խանգարում էսօր «հոխորտացող թափթփուկներին տներից հանել ու սամոսուդ անել». Վարչապետը իրեն հայհոյողների մասին

Մեզ ոչինչ չի խանգարում էսօր «հոխորտացող թափթփուկներին տներից հանել ու սամոսուդ անել». Վարչապետը իրեն հայհոյողների մասին

Վարչապետ Փաշինյանը ուշ երեկոյան կայացած ուղիղ եթերի ժամանակ անդրադարձ է կատարել իր հասցեին հնչող հայհոյանքներին, նշելով, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հայհոյողները վստահ են իրենց անվանգության մեջ, մինչդեռ նախկինում նման մարդկանց կծեծեին, կոչնչացնեին:

«Հիմա իրենք լկտիացել են, գիտեմն, որ իշխանությունը ոչ խփող է, ոչ ծեծող և իրենք մեզ ուզում են հունից հանել, որ մենք սկսենք խփել ու ծեծել: Իսկ եթե չանենք, Ժողովրդի մոտ կարմատավորվի այն մտածողությունը, որ սա թուլամորթների իշխանություն է, և ժողովուրդը կսկսի հիշել հին ու «բարի» ժամանակները: Սա է նրանց նպատակը»,- բացատրեց վարչապետը: Միևնույն ժամանակ նա հավաստեց, որ այս պայքարում իշխանությունը պետք է զոհ լինի, որովհետև, եթե իշխանությունը զոհ չլինի, զոհ են դառնում քաղաքական ընդդիմախոսները:

«Սակայն մենք այդ ճանապարհով չենք պատրաստվում գնալ, մեր իշխանության օրոք բռնություն չի լինելու, մենք եկել ենք թավիշով և գործելու ենք թավիշով: Մեզ ոչինչ չի խանգարում էսօր հոխորտացող թափթփուկներին տներից հանել ու սամոսուդ անել, բայց դա մեր գոոծելաոճը չէ: Ամենա լավ մեթոդը դրանց արհամարհելն է: Ամբողջ հարցը նրանում է, թե այդ հայհոյանքը ժողովրդի մեջ արձագանք գտնում է, թե ոչ: Եթե չի գտնում մենք կշարունակենք աշխատել, եթե գտնում է մենք կգնանք: Մենք չենք պատրաստվում ուժային կամ ֆինանսական մեթոդներով պահել իշխանությունը, մենք այնքան ժամանակ կլինենք, որքան ժամանակ դա կուզի ժողովուրդը»,- իր խոսքը եզրափակեց վարչապետը` նորից կոչ անելով ժողովրդին արհամարհել հայհոյողներին և չնյարդայինանալ:

  • Կիսվել: