հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեզ հասնում են տեղեկություններ, որ սկսել են ապօրինի գույքի մաքրման պրոցես․ Պատգամավորի հարցը արդարադատության նախարարին

Մեզ հասնում են տեղեկություններ, որ սկսել են ապօրինի գույքի մաքրման պրոցես․ Պատգամավորի հարցը արդարադատության նախարարին

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրացեց իր խոսքով, քաղաքացիների մտահոգությունը առ այն, որ այն անձինք, ովքեր ենթադրաբար ունեն ապօրինի ծագում ունեցող գույք, սկսել են վաճառել այն։

«Այսինքն՝ սկսել են ապօրինի գույքի մաքրման պրոցես, կեղծ գնորդների միջոցով փորձում են ազատվել դրանից՝ իբրև վաճառելով այլ՝ բարեխիղճ գնորդների։ Ի՞նչ պետք է անել, որ դատարանում ապացուցվի՝ կատարվածը», - նման հարց ուղղեց Հայկ Սարգսյանը կառավարության ներկայացուցիչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Ի պատասխան, Բադասյանն ասաց, որ այդ գործընթացը, հակառակը, օգնելու է պետությանը։

«Իրականում այն անձինք, ովքեր այս օրերին պայմանագրեր են կնքում, պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, քանի որ նրանք մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքում ապօրինի ծագման գույքի մասին», -նկատեց Բադասյանը։

Նախարարի խոսքով, իրականում ոչ մի բարեխիղճ ձեռբերող առանց պատշաճ ուսումնասիրության նման ռիսկի չի գնա։ Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են ուղեցույցներ, որպեսզի գործընթացը բոլորին հասկանալի լինի։

  • Կիսվել: