երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեզ համար թվերը սպասելի չէին. Մարությանը հաղթանակի հույս ուներ

Մեզ համար թվերը սպասելի չէին. Մարությանը հաղթանակի հույս ուներ

Սպասելի չէին թվերը մեզ համար, մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, բայց մասնակցությունը շատ ցածր էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նշենք, որ նա մասնակցում էր թիվ 1/20 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկին:

Մարությանը, մասնավորապես, ասաց. ՛՛Կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, եկեք՝ սպասենք, տեսնենք՝ արդյունքները: Այն, որ մասնակցությունը մարդկանց ցածր էր, դա լավ չի ոչ միայն այս ընտրությունների համար, այլ ընդհանուր, փաստացի, մարդիկ ապատիայի մեջ ե՛՛:

Լրագրողների հետաքրքրվեցին՝ եթե կուսակցությունը 50+ չհավաքի, կգնա՞ որպես ավագանու անդամ, ինչին ի պատասխան՝ Մարությանը նշեց. ՛՛Եթե 50+ չհավաքենք, մենք կարող ենք քաղաքային իշխանություն կազմել՛՛:

  • Կիսվել: