շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեզ համար դատապարտելի էր վարչապետի մասնակցությամբ կադրերի արտահոսքը ու դրա հիման վրա մարդուն ծաղրելը․ Մարուքյան

Մեզ համար դատապարտելի էր վարչապետի մասնակցությամբ կադրերի արտահոսքը ու դրա հիման վրա մարդուն ծաղրելը․ Մարուքյան

Վարչապետի ուղերձից նախապատրաստական հատվածի արտահոսքը և այդ կադրերի հրապարակումը խայտառակ բանի բերեց, այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կադրերի հիման վրա մարդուն փորձել ծաղրել, ձեռք առնել, մեզ համար դատապարտելի է, միանշանակ։ Իսկ կադրերը մարդկային կադրեր են, բոլորս էլ ունենք նման կադրեր ուղիղ եթերից առաջ՝ մեկը մազերն է ուղղում, մեկը ջուր է խմում և այլն», -հավելեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է այդ կադրերի արտահոսիքն, ապա ըստ Մարուքյանի, դա նշանակում է, որ զգայուն ինֆորմացիան պահպանելու կարողություններ կառավարությունը չունի։ Նա հիշեցրեց հեռախոսազանգի հիման վրա մարդկանց տեղորոշելու մսին ննախագիծը և ընդգծեց, որ իրենց համար կասկածելի է՝ ինչպես են դրանք օգտագործվելու։ «Ի՞նչ իմանանք, որ քաղաքացիների տվյալները ուրիշները չեն վերցնելու և ի չարս օգտագործեն։ Չկա այդ կոմպետենտ թիմը, որը տնօրինում է այդ տվյալները, չկա վստահություն», -նշեց Մարուքյանը։

  • Կիսվել: