հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը ՀՀ-ում. «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն

Մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը ՀՀ-ում. «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն

«Freedom House»-ը փաստում է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամնայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում հայտարարեց Եվրոպայում և Եվրասիայում «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին։

Մարկ Բեհրենդտը միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք կանեն ամն ինչ, Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։

«Մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ», - ասաց Եվրոպայում և Եվրասիայում «Freedom House»-ի ծրագրերի տնօրենը։

  • Կիսվել: