ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծամորի թանգարանում հարցնում եմ՝ քանի՞ մարդ է այսօր եկել, ասում են՝ 24, դա ընդունելի և ընկալելի չէ․ Փաշինյան

Մեծամորի թանգարանում հարցնում եմ՝ քանի՞ մարդ է այսօր եկել, ասում են՝ 24, դա ընդունելի և ընկալելի չէ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամորի թանգարան և գոհ չէ աշխուժությունից

Կառավարության նիստում նա պատմեց, որ երբ Մեծամորում թանգարան է այցելել, հարցրել է, թե ո՞նց է, կա՞ աշխուժություն, պատասխանել են, որ աշխուժություն կա։

Փաշինյանն ասաց, որ այնուհետև հետաքրքրվել է, թե այդ օրն ինչքա՞ն մարդ է թանգարան այցելել, հայտնել են, թե 24 մարդ է եկել։

Ըստ Փաշինյանի՝ դա ընդունելի ու ընկալելի չէ, մանավանդ այդ որակի թանգարանի համար:

«Եթե այդ թվերը նույնիսկ տասնապատկվեն, մենք չենք կարող համարել, որ այդտեղ աշխուժություն կա: Այդ այցից հետո հանձնարարեցի, որ ճանապարհը նորոգեն, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին, հյուրերին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն»,- նշեց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ Արմավիրի մարզում շարունակվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքները և զբոսաշրջային ընկերությունները այս տարվա արդյունքներով Երևանից մինչև Մեծամորի թանգարան իդեալական ճանապարհ կունենան:

  • Կիսվել: