ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեծ հավանականությամբ գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ. Փաշինյան

Մեծ հավանականությամբ գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ. Փաշինյան

Ալիևն ասել է, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

՛՛Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ-ի արևելյան ու արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է:

Այս փաստերի արձանագրման բերումով  մենք, վերլուծելով իրրավիճակը, որոշել ենք ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները գործի դնել:

ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի է տեղային առումով արագ լուծել հարցը, բայց քանի որ գործ ունենք մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը՛՛,-նշեց նա և հավելեց, որ այս նպատակով էլ որոշել են գործարկել ՀԱՊԿ-ի ներուժը:

  • Կիսվել: