Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հավանություն է տվել ԼՂ հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի մեկնաբանությունները ՛՛կեղտաբիծ են՛՛ բրիտանական արտաքին քաղաքականության վրա:
Կոնգրեսկանը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Լամին հավանություն է տվել էթնիկ զտմանը (Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ - խմբ.)՛՛:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանացի նախարարն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն անվանել էր ՛՛տարածքների ազատագրում՛՛՛: