հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո

Մեծ Բրիտանիան ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքից:

Երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Գոհունակություն ենք հայտնում, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Կարևորում ենք նրա և իր թիմի կատարած աշխատանքը՛՛:

Նշվում է նաև, որ ՄԹ-ն վերահաստատում է իր ամբողջական և անվերապահ աջակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ:

՛՛Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ՄԽ համանախագաների հետ՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու և հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: