հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան աջակցում է կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչից կարող են օգտվել բոլորը. Դոքերթի

Մեծ Բրիտանիան աջակցում է կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչից կարող են օգտվել բոլորը. Դոքերթի

՛՛Ուրախ եմ, որ կրկին Բաքվում եմ՛՛: Այս մասին իր թվիթերյանն էջում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի խորհրդարանական հարաբերությունների գծով պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

Նա հավելել է. ՛՛Հնարավորություն ընձեռվեց տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մեծ Բրիտանիան աջակցում է կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչից կարող են օգտվել բոլորը՛՛:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո կայացել է Դոքերթիի հանդիպումն այդ երկրի ԱԳՆ ղեկավարի Ջեյհուն Բայրամովի հետ:

Այդ հանդիպումից հետո Դոքերթին հետևյալ գրառումն է արել. ՛՛Մեր ընդհանուր հետաքրքրությունները շահում են ականազերծման, թմրամիջոցների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի և էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտներում համագործակցությունից՛՛:

 

  • Կիսվել: