ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. Մարիա Կարապետյան

Մերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. Մարիա Կարապետյան

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի մեկին։ Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին:

«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերարտադրության գործընթացներ: գոյություն ունեցող սահմանի վերարտադրության գործընթաց: Այդ սահմանի վրա վրա կարելի է սյուն տեղադրել: Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության ու կայսրության համատեղ հայտարարության նախագիծն ու մերժել այն, քանի որ Հայաստանը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է ու Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ, առհասարակ, Հայաստանի պետականության վերացման»,- ընդգծեց Կարապետյանը։

Նա նշեց, որ հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծը այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանն այդ ժամանակ է վավերացրել ԱՊՀ կանոնադարությունը: Սա, ըստ էության, առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից եւ  վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանության: Սա բացարձակապես անընդունելի է եւ իր մեջ պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ստորագրել են, վավերացրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի դեկտեմբերի 21-ին, այդպիսիով մինալով նորաստեղծ ԱՊՀ-ին: 1993-ին գրվել է ԱՊՀ կանոնադրությունը, Ադրբեջանն այն վավերացրել է 1993-ի սեպտեմբերին եւ այդ օրը եւս մեկ անգամ ստորագրել է Ամա-Աթայի հռչակագիրը: Հայաստանը եւս ԱՊՀ կանոնադրությունը վավերացրել է 1993-ի նոյեմբերին»,-ասաց Կարապետյանը:

Նա նկատեց, որ ԱՊՀ կանոնադրությունն անհնար է առանձնացնել մյուս հիմնադիր փաստաթղթերից. «Նորից մեջբերում եմ՝ ԱՊՀ բոլոր նորանկախ հանրապետությունները հաստատակամ դիրքորոշում են որդեգրել պահպանել իրենց նախկին վրչական, ներպետական սահմանները որպես միջպետական սահմաններ ԽՍՀՄ փլուզումից հետո»:

ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծին:

  • Կիսվել: