ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մերկասառույցի պատճառով Սյունիքում Scania-ն կողաշրջվել է․ մահացած վարորդն Իրանի քաղաքացի է

Մերկասառույցի պատճառով Սյունիքում Scania-ն կողաշրջվել է․ մահացած վարորդն Իրանի քաղաքացի է

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։   

  • Կիսվել: