երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան

Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափության կապրի, ինչպես նախկինում Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում։ Նման համեմատություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
 
Թուրքիայի առաջնորդը նախորդ տարիներին Հայաստանի գործողությունները անվանել է «մեր հողերի մասին երազանքների հետապնդում», իսկ այժմ երկիրը, իր պատկերացմամբ, «սովորել է Ղարաբաղյան պատերազմի դասը և իր տեղում կանգնել»:
 
«Իսրայելը նույնպես հիասթափվելու է։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել: Եվ այդ պատճառով էլ ուժեղ և ժամանակակից բանակը դեռ մեզ համար անհրաժեշտություն է», - ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
 
Էրդողանը նաև կոչ է արել Նեթանյահուին ընդունել Իսրայելում միջուկային զենքի առկայությունը և կանխատեսել է նրա քաղաքական կարիերայի ավարտը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: