երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու-երեք տուն ունի. Բագրատ Սրբազան

Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու-երեք տուն ունի. Բագրատ Սրբազան

Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի։ Այս մասին այսօր Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Երբ քո ենթակայության տակ գտնվող, սահման պահող զինվորը ապրելու նորմալ կացարան չունի, բայց դու որպես նախարար ունես երկու, երեք հատ տուն, երբ ժամանակին ոչ մի բան չունեիր, դա նորմալ չէ։

Դրա համար էլ մեր տղերքը Ազատ գյուղում վառվեցին կացարանում՛՛,-նշեց նա։

Նշենք, որ այս պահին Բագրատ Սրբազանը Կապանում է: Քաղաքի կենտրոնում նա շփվում է տեղի բնակիչների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում. 

  • Կիսվել: