հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր զինվորի վերադարձը շատ դրական քայլ եմ համարում սահմանին լարվածության թուլացման առումով․ Փաշինյան

Մեր զինվորի վերադարձը շատ դրական քայլ եմ համարում սահմանին լարվածության թուլացման առումով․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է  համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Փաշինյանն այս մասին խոսել է Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:

 

  • Կիսվել: