երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին. Սերժ Սարգսյան

Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին. Սերժ Սարգսյան

Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, բայց ես գիտեմ նաև, որ մեզ իշխանափոխություն է պետք , մեզ չի հետաքրքում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վստահեցնում եմ, անգամ չմասնակցելով՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի մեջ: Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը:

Հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիամդիր ուժերին ընտրողների ձայներին»,-ասել է նա։

  • Կիսվել: