չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր ու ՌԴ 102-րդ ռազմաբազայի քարտեզները հաստատում են, որ դրանք մեր սահմաններն են, իրավիճակը այսուհետ կարող է նկարագրվել նաև ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածով. Փաշինյան

Մեր ու ՌԴ 102-րդ ռազմաբազայի քարտեզները հաստատում են, որ դրանք մեր սահմաններն են, իրավիճակը այսուհետ կարող է նկարագրվել նաև ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածով. Փաշինյան

Այսօր բանակցություններն ընդհատվել են, շարունակությունը տեղի կունենա վաղը՝ 15.00-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նկոլ Փաշինյանը:

՛՛Միջազգային հանրության համար և ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է, թե տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում: Այսօր բանակցութուններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազային ներկայացուցիչը՝ իրենց քարտեզներով, և մեր ու իրենց քարտեզները աներկբա են դարձնում սահմանի վերաբերյալ մեր պնդումները: Կարող է թվալ ՝ինչ կա ահդտեղ քննարկելու, բայց քանի որ Ադրբեջանը պնդում է, որ դա իր տարածքն է, շատ կարևոր է, որ այսօր արձանագրվել է, որ այդ տարածքը ՀՀ տարածք է, սա նշանակում է, որ դա ՀՍՊԿ-ի անվտանգության պայմանագրի տարածք է՛՛,-նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իրավիճակը այսուհետ կարող է նկարագրվել նաև ՀԱՊԿ-ի չորրորդ հոդվածով՝ համաձայն քարտեզների արձանագրած սահմանների:

 

:

  • Կիսվել: