երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով: Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ-ի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված: Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակոց միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղեւորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ:

Այս փաստագրված պատմությունը եւս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները եւ այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշման ֆոնին, որի համաձայն Ադրբեջանը պետք է ձեռնմարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու  համար: Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում եւ մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,-հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ, որի ժամանակ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Արդյունքում քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել է։

  • Կիսվել: