երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր տնտեսությունը, օրենսդրությունը պետք է պատրաստել սահմանների բացմանը․ Մարուքյան

Մեր տնտեսությունը, օրենսդրությունը պետք է պատրաստել սահմանների բացմանը․ Մարուքյան

Արդեն ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղել, եւ ոչ միայն թուրքերի հետ բարեկամության թեման է դրա մասին խոսում, այլ նաեւ այն, որ ամեն պատերազմից հետո որպես պետություն խելքներս գլուխներս չենք հավաքում եւ մեր ներքին տնային աշխատանքը լավ չենք անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք, որովհետեւ առանց դրա մենք բանակը չենք կարող վերականգնել, մեր նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, գերիներին չենք կարող վերադարձնել, հաշմանդամների խնդիրները չենք կարող լուծել: Ոչ մի բան չենք կարող անել: Պատերազմը դաս է»,-ասաց նա:

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ այս ժամանակահատվածում պետք է ոչ խոսել թուրքերի հետ բարեկամությունից, ոչ էլ թշնամություն քարոզել, այլ պետք է տնային աշխատանքը լավ կատարել.

«Եթե դու ուժեղ ես, բոլորը կուզեն քո հետ բարեկամություն անել, եթե թույլ ես, բոլորը աչք են գցելու քո ունեցածի վրա, փորձելու են տիրանալ: Դրա համար պետք է հզորանալ»:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ Հայաստանը երբեք սահման չի փակել որեւէ մեկի հետ.

«Հայաստանի սահմանը միակողմանի փակել են ուրիշները: Մինչեւ Հայաստանի տնտեսությունը, օրենսդրությունը պատրաստ չլինի նման իրավիճակի, չենք կարող նման քայլի գնալ: Մեր տնտեսությունը, օրենսդրությունը պետք է պատրաստել սահմանների բացմանը»:

  • Կիսվել: