ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մեր տղերքին ապօրինի կալանքի տարած դհոլչին պատասխան է տալու»․ «Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ ԲԴԽ-ի դիմաց

«Մեր տղերքին ապօրինի կալանքի տարած դհոլչին պատասխան է տալու»․ «Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ ԲԴԽ-ի դիմաց

«Դիմադրություն» շարժման քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ կարճ ժամանակով կանգ առավ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց։

«Մենք մի օր Գագիկ Ջհանգիրյանին լիարժեք այցելության կգանք, բայց սա թող դիտարկեն՝ որպես զգուշացում դատարանների վրա այն խայտառակ ճնշումների համար, իսկ այն դհոլչին, որը մեր տղերքին ապօրինի կալանքի է տարել, պատասխան է տալու։ Պատասխան է տալու նաեւ իրեն հրահանգ տվողը։

Քեզ այցի կգանք մի օր, պարոն Ջհանգիրյան, եթե խելքի չգաս։ Չես պլստալու, նախկին ես, թե նոր ես, կողմնորոշվի»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

 

  • Կիսվել: