կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն

Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն

Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։

«Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են՝ հարազատության զգացումով»,-Երևանում ԻԻՀ-ի դեսպանատան դիմաց հայտնեց Բագրատ Սրբազանը:

Նա նաեւ նշեց, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, որը հայ ժողովրդին անհրաժեշտության պահին խնամել գուրգորել և պահել է։

«Իմ անձնականի իմաստով հարազատության զգացումը գալիս է այն երևույթից , որ իմ ընտանիքներն Իրանից են ներգաղթել Հայաստան, լիուլի վայելել են Իրանի Իսլամական հարապետության այդ  խնամքը և այդ հարազատության զգացումը երբեք չի բացակայել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել կամ ազդել հայ իրանական հարաբերություններին պետք է չեզոքացվեն։

«Պետք է խորացնել և զարգացնել այդ հարաբերությունները»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ նաև պետք է գնահատել 2020 թվականից Իրանի որդեգրած այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմաններ չպետք է փոփոխվեն։

  • Կիսվել: