ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում է տեղի ունեցել. Ավինյան

Մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում է տեղի ունեցել. Ավինյան

Ես կարող եմ ասել, որ մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափումը տեղի է  ունեցել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ առաջիկայում՝ գարնանն արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։

«Մենք կիմանանք, թե ինչ արդյունք է ունեցել այդ նախագիծը։ Կիրակի օրերը կարմիր գծերն անվճար դարձնելու նախագիծն իրապես ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարների հավաքագրման համար չեն արվում, իրականում հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակ։ Կիրակի օրերը նման խնդիր որպես այդպիսին չկա»,-ասաց Ավինյանը՝ խոսելով կարմիր գծերի թանկացման որոշման արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ ընթացող նիստի օրակարգում ընդգրկված է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը։

Այն նախատեսում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառվում է արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահե Ավագյանը։

Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

  • Կիսվել: