երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեր սխալը եղել է այն, որ մենք Արցախի հարցը ֆետիշացրել ենք առանձնության մեջ. Բագրատ Սրբազան

Մեր սխալը եղել է այն, որ մենք Արցախի հարցը ֆետիշացրել ենք առանձնության մեջ. Բագրատ Սրբազան

Վարչապետի աթոռը գրաված անձը մեղադրանքների շարք է հեղում Արցախի իշխանությունների վրա՝ Արցախի Հանրապետության լուծարման համար։ Այս մասին այսօր «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այս մեղադրանքների հետ կապված մենք երբևէ բացահայտումներ լսելո՞ւ ենք մեր շատ սիրելի Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Մեր սխալը եղել է այն, որ մենք Արցախի հարցը ֆետիշացրել ենք առանձնության մեջ, այն չենք դիտարկել ընդհանրական համահայկական փաթեթում»,-նշեց նա:

  • Կիսվել: