երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Մեր սահմանից այն կողմ՝ մինչև 200 կմ Թուրքիայի տարածքում բնակվողները շատ ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ից. Սուքիասյան

Մեր սահմանից այն կողմ՝ մինչև 200 կմ Թուրքիայի տարածքում բնակվողները շատ ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ից. Սուքիասյան

Մենք ունենք տարածաշրջան, ունենք երկրներ, որոնք մեզ հետ հարևան են, և այդ երկրների համախառն արդյունքի և նրանց տարբեր միջազգային կազմակերպություններում լինելու, նրանց ուժի, նրանց հնարավորությունների մասին ընկալմամբ պետք է ամեն ինչ գիտակցենք: Հակառակ դեպքում, եթե մենք պետք է անցնենք սոցիալական կայքերում անձնական գրառումների մակարդակին, ապա մենք չենք կարող Հայաստանը Հանրապետությունը այլ հարթակ տեղափոխել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին, թե արդյոք այդ գործընթացում ռիսկեր չի տեսնում՝ նա պատասխանեց, որ ռիսկեր ցանկացած գործողության մեջ կան. ՛՛Եթե դուք այստեղից Սևան մեքենայով գնաք, էլի ռիսկ կա՛՛:

Խոսելով թուրքական տնտեսությունից բխող վտանգներին՝ նա նշեց, որ այս հարցը պետք է դիտարկել 2 տեսանկյունից: ՛՛Առաջին հերթին՝ հայ մարդիկ, որոնք ծնվել են Թուրքիայում և 100-ավոր սերունդներով են ապրում են այնտեղ՝ այոօր, որքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ հայերն այստեղ իրենց շատ լավ են զգում: Ես խոսում եմ այն հայերի մասին, որոնք ապրում են Ստամբուլում կամ Թուրքիայի այլ մեծ քաղաքներում:

Երկրորդը՝ ես ուսումնասիրել եմ Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկման փուլերը, մեր սահմանից այն կողմ՝ մինչև 200 կմ տարածքի վրա բնակվող բնակչությունը շատ ծառայություններից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետությունից: Դրա համար ես նույնպես այնպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ընկերություններին, որ արդեն արդիական սարքավորումներ ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Այդ դեպքում հնարավոր է սահմանին մոտ բնակավայրերի բնակչությունը Գյումրիից օգտվի, քանի որ մեր բժիշկներն էլ բավական որակյալ մասնագետներ են: Մենք նույնպես օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած, սա իմ գնահատականն է՛՛,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իր նախնիները նույնպես եկել են 1980-ականն թթ-ին: Հարցին, թե  կարո՞ղ է հաշտ ապրել նրանց հետ, ովքեր սպանել են իր նախնիներին՝ Սուքիասյանը պատասխանեց, որ անգլիացիներն ու ֆանսիացիներն էլ են իրար սպանել, գերմանացիներն էլ հրաներին սպանել ու հիմա հաշտ ապրում են: ՛՛Մենք էլ այդ ուղղությամբ պետք է գնանք: Ես ուզում եմ, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան, որոնք բխում են այսօրվա իրողություններից: Մենք պետք է նայենք տարածաշրջանին, մենք նույնպես պետք է օգուտներ քաղենք ու մեր հարևանները նույնպես: Մենք մեր հարևաններին ու իրանց իրավունքները պետք է հարգենք, ինչպես որ իրենք մեր իրավունքները պետք է հարգեն՛՛,-նշեց Սուքիասյանը:

 

  • Կիսվել: