շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը. Վանեցյան

Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը. Վանեցյան

Կարծում եմ՝ այն գործընթացները, որ տեղի են ուեցել Արցախում, նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը: Այս մասին այսօր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Անձամբ ճանաչում եմ Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունեմ լավ կարծիք: Շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ եւ պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է՛՛,-ասաց Վանեցյանն ու հույս հայտնեց, որ վերջինիս կհաջողվի է այս բարդ շրջանում բեկում մտցնել իրավիճակում:

Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, Վանեցյանը պատասխանեց. ՛՛Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը: Այսօրվա հանրահավաքի խորհուրդն այլ է, Արցախի ձայնը լսելի դարձնելն է, որպեսզի միջազգային հանրությունը, ինչպես նաեւ Արցախի մեր հայրենակիցները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց ճակատագրի հանդեպ՛՛:

  • Կիսվել: