հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվում է վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելու հնարավորությոնւնը

Քննարկվում է վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելու հնարավորությոնւնը

 Այսօր Ազգային ժողովում, երբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2020 թվականի բյուջեի նախագիծը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած վարչապետի թռիչքի մանրամասներից:

«Վարչապետը չի օգտվել կառավարական օդանավից, բայց օգտվել է մասնավոր կազմակերպության ծառայություններից:

«Հետք» պարբերականում տված պարզաբանումներից հետո էլ կան տվյալների որոշակի տարբերություններ: Ինչպե՞ս է այդպես ստացվել», հետաքրքրվեց Սամսոնյանը: Ի պատասխան Աղաջանյանն ասաց, որ հարցի շուրջ քննարկումներ եղել են վարչապետի խորհդրական Հակոբ Ճաղարյանի հետ, որը օդաչու է ու ոլորտի մասնագետ:

«Լրատվամիջոցի հոդվածում նշվում էր, որ կառավարական ինքնաթիռով թռիչք կարելի էր իրականացնել՝ հավելյալ տարողության կլցաբակերի օգնությամբ: Բայց մենք քննարկեցինք ու պարզվեց, որ դա լրացուցիչ գումարներ էր պահանջելու:

Բացի այդ մենք խնդիր ունեինք՝ մեր օդաչուները տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար լիցենզավորված չեն», արձագանքեց Աղաջանյանը, հավելելով, որ ներկայումս քննարկվում է վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելու հնարավորությոնւնը :

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիից Փաշինյանը մասնավոր ինքնաթիռով մեկնել էր ԱՄՆ, որտեղ նախատեսված էին վարչապետի բազմաթիվ հանդիպումներ: Նա մեկնել էր բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռով, որը վարչապետին ԱՄՆ տեղափոխելու համար Գյումրու «Շիրակ» օդանավակայան էր ժամանել Կիևից:

Գյումրուց ինքնաթիռը թռել էր Իռլանդիա՝ «Շանոն» օդանավակայան, որտեղ վառելիքի լիցքավորում էր կատարվել, ապա այնտեղից մեկնել էր Լոս Անջելես՝ Վան Նայսի օդանավակայան: Թռիչքի կազմակերպման համար ծախսվել էր շուրջ 166 մլն դրամ: Ավելի ուշ սակայն, «Հետքը» պարզել էր, որ տրասնատլանտյան թռիչք կարող էր իրականացնել նաև ՀՀ կառավարական «A319» օդանավը:

  • Կիսվել: