Մեր նպատակն է Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու
«Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։



