երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. Արշակյանի հարցազրույցը Forbes-ին

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր. Արշակյանի հարցազրույցը Forbes-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցազրույց է տվել Forbes-ի ռուսական ծառայությանը՝ անդրադառնալով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, մեր երկրում գործող հայտնի համաշխարհային կազմակերպությունների մասնաճյուղին՝ ընդգծելով մեր երկրում զարգացող այս ճյուղի տարբեր ուղղությունները:

«Ներկայումս մենք ունենք մի քանի ուղղություն, որոնք շատ լավ են զարգանում: Եթե խոսեմ ընկերությունների մասին, ապա PicsArt-ը բավականին զարգացած ընկերություն է: Այն հիմնադրվել է Հայաստանում և այսօր արդեն ունի հարյուրավոր միլիոնների հասնող օգտատերեր ամբողջ աշխարհից, և նրանք մշտապես թոփ քսանյակում են: Հաճախ նաև ամբողջ աշխարհի մասշտաբով թոփ տասնյակում են՝ ներբեռնումների մասով:

Կարող եմ նաև համաշխարհային առաջատար ընկերությունների օրինակներ բերել, ինչպիսին է օրինակ՝ Synopsys-ը, որը միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային առաջատարներից է և Հայաստանում ունի հազարավոր մասնագետներ:

Արշակյանի խոսքով՝ Հայաստանը դեռ սովետական տարիներից ունի ոլորտի համար մեծ ներուժ, և այսպիսի համաշխարհային հայտնիություն ու կշիռ ունեցող կազմակերպությունները Հայաստան են գալիս այդ ներուժն օգտագործելու: Նախարարը հիշեցրել է, որ Սովետական Միության շրջանում ստեղծված առաջին համակարգիչը՝ «Նաիրին», հայկական էր:

  • Կիսվել: