հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա:

Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս ուրախ տոնի կապակցությամբ: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։

Մաղթում եմ, որ այսուհետ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար։ Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչ մի բան երբեք չխաթարի ձեր խանդավառ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ:

Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության ամուր երաշխիքները»,- ասված է Վահրամ Դումանյանի ուղերձում:

  • Կիսվել: